Հրդեհավտանգ իրավիճակը վաղն էլ կպահպանվի

20:16 28/08/2012 » Հասարակություն

Հրդեհավտանգ իրավիճակը վաղն էլ կպահպանվի

Վաղը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Տավուշի և Սյունիքի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից հայտնում են, որ այսօր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի «Բրյուսով» թաղամասի թիվ 63 շենքի մոտակայքում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտ` 200 քմ, Կոտայքի մարզի Դդմաշեն գյուղի գերեզմանատանը` 1 հա, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում` 200 քմ մակերեսով խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց