ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը պատրաստակամ է աջակցել սիրիահայ երեխաներին

18:47 28/08/2012 » Հասարակություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը պատրաստակամ է աջակցել սիրիահայ երեխաներին

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին:
Հանդիպման առանցքում էին Հայաստան ժամանած սիրիահայերի, և հատկապես` երեխաների հիմնահարցերը: Նախարարի ներկայացմամբ սիրիահայերի հիմնախնդիրները, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, գտնվում են ՀՀ կառավարության անընդմեջ հսկողության և ուշադրության ներքո:

Նախարարը խոսել է արդեն իսկ իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի, սիրիահայերին պետական մակարդակով տրվող արտոնությունների և աջակցության մասին: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը հիմնադրամի անունից գործակցության և աջակցության պատրաստակամություն հայտնեց, հատկապես սիրիահայ երեխաների հետ տարվող աշխատանքներում: Հանդիպման ընթացքում ներկայացվել է սիրիահայերի կրթական, առողջապահական, սոցիալական հիմնախնդիրների մի ողջ շարք, քննարկվեց հնարավոր գործակցության եզրերի լայն շրջանակ:

Հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը նշել է, որ ՀՀ սփյուռքի նախարարի հետ հանդիպման և զրույցի արդյունքում ստացված տեղեկատվությունը կներկայացվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ողջ կառույցին, այնուհետև կսահմանվեն համագործակցության հնարավոր տարբերակները և ծրագրերը:

ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը հույս է հայտնել, որ ձեռք կբերվի արդյունավետ համագործակցության տանող պայմանավորվածություն, որի յուրաքանչյուր ծրագիրը կգործի ի նպաստ սիրիահայ երեխաներին բարեկեցության:


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց