Երիկամը նվիրաբերեց անծանոթ տղամադուն, ապա ամուսնացավ նրա հետ
Կինը, ով գրեթե անծանոթ տղամարդուն էր նվիրաբերել իր երիկամներից մեկը, մի քանի տարի անց` երիկամի հաջող փոխպատվաստումից հետո ամուսնացել է նրա հետ: Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Չելսի Կլերի ու Քեյլ Ֆրոլիխի պսակադրությունը կայացել է օրեր առաջ:
2009 թվականին իր ծանոթից իմանալով, որ Քեյլը երիկամի փոխպատվաստման կարիք ունի, աղջիկը համաձայնել է դոնոր դառնալ: Տղայի հետ հանդիպելուց հետո, նա հայտարարել է, որ պատրաստ է դրան: Աղջիկն այդ արարքը բացատրել է հանգամանքնով, որ տարիներ առաջ իր հայրը ոսկրածուծի դոնորի կարիք ուներ, սակայն այդպես էլ նրանց չի հաջողվել գտնել այդ մեկին:
Մայրը դեմ է եղել դստեր որոշմանը, սակայն Չելսին հայտարարել է, որ չի փոխելու կարծիքը: Որոշ ժամանակ անց հետազոտություն է անցել, ինչի արդյունքում պարզվել է, որ փոխպատվաստումը հնարավոր է: Վիրահատությունը տեղի է ունեցել, տղայի ապաքինումից հետո երիտասարդները սկսել են հանդիպել: Երտասարդ զույգի ընտանիքում այս պահին երկու երեխա կա, երկուսին էլ Չելսին ունեցել է առաջին ամուսնությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին