«Սպասվածից ավելի հաջողված մրցույթ էր». Հայտնի են «Ես ազատ եմ» մրցույթի հաղթողները (Տեսանյութեր, լուսնկարներ)
Ամփոփվել են «Ամերիաբանկ»-ի կողմից հայտարարված «Ես ազատ եմ» մրցույթի արդյունքները: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, երեք հաղթող կա լուսանկարների մրցույթում, երեք էլ՝ տեսանյութերի:
Առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած լուսանկարներիհեղինակներն են Միքայել Համբարձումյանը (1-ին տեղ), Սարգիս Վիրաբյանը (2-րդ տեղ), Դավիթ Սաֆարյանը (3-րդ տեղ): «Դավիթ Սաֆարյանը օրեր առաջ զորակոչվել է բանակ և նրան մաղթում ենք բարի ծառայություն»,- առաջինը ներկայացնելով Դավիթի անունը` ասաց Տ.Ջրբաշյանը:
Ինչ վերաբերում է տեսանյութերին, ապա առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած տեսանյութերի հեղինակներն են Արթուր Գևորգյանը (1-ին տեղ), Օվսաննա Հովսեփյանը (2-րդ տեղ),Արմեն Սարգսյանը(3-րդ տեղ):
Տ. Ջրբաշյանն ասաց, որ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցներին կտրամադրվի 1,2 մլն դրամ` իրենց նախընտրած երկրում ուղևորության մեկնելու համար, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են հնարավորություն ձեռք բերելու ցանկացած թվային սարք, շարժական համակարգիչ, պլանշետ, թվային տեսախցիկ, թվային լուսանկարչական սարք` մինչև 600 հազար դրամ արժեքով, իսկ երրորդ տեղը գրաված մասնակիցներին կտրամադրվի Visa Gift քարտ 150 հազար դրամ մրցանակային ֆոնդով:
Տ.Ջրբաշյանի խոսքերով` նախնական ընտրության փուլն անցած և facebook սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարների քանակն ընդհանուր առմամբ եղել է ավելի քան 1200-ը, իսկ YouTube սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութերի ընդհանուր քանակը` ավելի քան 104-ը: Նա միաժամանակ նշեց, որ ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել են 2000-ից ավելի տեսանյութ ու լուսանկար, սակայն մրցույթի պահանջներին բավարարել են 1200 լուսանկար և 104 տեսանյութ: «Սպասվածից ավելի հաջողված մրցույթ էր: Նման ակտիվություն չէինք սպասում»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ