Ա.Մխիթարյան. Աֆղանստանում իր պարտքը կատարած հայ զինվորն է մեր այսօրվա Բանակի հաջողությունների աջակիցը
Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 25-ամյակի կապակցությամբ ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միավորման նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը հանդես է եկել ուղերձով.
«1989թ-ին ավարտվեց պատերազմը Խորհրդային զինվորի համար՝ թողնելով անջնջելի հետք պատերազմի արհավիրքը տեսած հայ երիտասարդի վրա, որը մի քանի տարի հետո զենք վերցրեց ու պայքարեց իր հայրերի պապենական հողի համար: Հայրենիքի պաշտպանությունը միշտ եղել և լինելու է հայ զինվորի սուրբ պատքը: Անկասկած է, որ Աֆղանստանում իր պարտքը կատարած հայ զինվորն է նաև մեր այսօրվա Բանակի, որի մասին երազել են մեր նախնիները, ու Անկախ Հայրենիքի հաջողությունների մասնակիցը և աջակիցը:
Փետրվարի 15-ը հիշատակի օր է այն տղաների համար, ովքեր պատվով են կատարել իրենց պարտքը հայրենիքի, այն ժամանակ Խորհրդային Միության հանդեպ: Այն մեզ համար դարձել է քաջության ու հայրենասիրության մի տոն, որը միավորում է սերը երկրի հանդեպ, պատիվն ու հավատարմությունը : Մեր մարտական ընկերների անցած ճանապարհը հարենասիրության դաս է սերունդների համար:
Ժամանակը ցույց տվեց, որ մեր համագործակցությունը նմանատիպ կազմակերպությունների հետ նաև մեր զոհված ընկերների հիշատակի շնորհիվ է:
Մենք խոնարհվում ենք մեր զոհված ընկերների շիրիմների առջև և մեր երախտագիտությունն ենք հայտնում նրանց մայրերին, որոնք իսկական մարտիկ են դաստիարակել, նաև նրանց կանանց, ովքեր դաստիարակում են հայրենիքին արժանի քաղաքացիներ»,- ասված է ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ