Շանը հրավիրել են մասնակցել խորհրդարանի ընտրություններին
Զևս անունով շանը հավիրել են մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություներին, որը կայանալու է մայիսի 22-ին: Շանը հրավիրել են նամակով, որի վրա նշված է եղել նրա մականունը և տիրոջ ազգանունը, ընտրողների գրանցման ցուցակում համարը և ընտրության օրը: Իսկ այդ ամենն այն պատճառով, որ Մեծ Բրիտանիայի գյուղերից մեկում բնակվող շան տերը որոշել էր կատակել վերջերս կայացած մարդահամարի ժամանակ: Այս մասին գրում է «Լենտա.ռու» կայքը:
8-ամյա Զևսը պատկանում է 45-ամյա Ռասսել Հոյլին: Տղամարդը լրագրողներին պատմել է, որ երբ գյուղում մարդահամար են անցկացրել, շանն անունն էլ է ընդգրկել այդտեղ:
«Ես հիշում եմ, ասացին, որ տանն ապրում եմ ես և կինս, իսկ մեր որդին դեռ շատ փոքր է, որ մասնակցի քվեարկությանը: Այնուհետև ասացի, որ մեզ հետ ապրում է նաև Զևսը, ով 63 տարեկան է»,- հիշել է շան տերը: Երբ ուղարկել են ընտրողների ցուցակը, որի վրա նշված է եղել նաև «Զևս Հոյլ», շան տերը չի հավատացել:
Չնայած սոցիոլոգների սխալի, Ռասելն ու կինը խոստացել են շանն իրենց հետ տանել ընտրությունների:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ