Ապրիլի 24-ին Հայկական երիտասարդական ֆեդերացիան Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև 24 ժամյա ակցիա է անցկացնելու
Ապրիլի 24-ին Հայկական երիտասարդական ֆեդերացիան Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև 24 ժամյա ակցիա է անցկացնելու՝ պահանջելով Հայոց ցեղասպանության հարցում արդարություն: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
24 ժամյա ցույցը կսկսվի ցուցարարների՝ Հայոց ցեղասպանության մասին հանրությանը տեղեկատվություն տարածելով: Ցույցին կմասնակցեն համայնքային ակտիվիստներ և քաղաքացիական առաջնորդներ՝ հրապարակավ դատապարտելով Թուրքիայի Հանրապետության շարունակական ոչնչացման արշավը, որի արդյունքում 99 տարի առաջ ավելի քան 1,5 միլիոն հայեր են մահացել:
Մասնակիցները կհավաքվեն Թուրքիայի Հյուպատոսության առջև՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերին և Թուրքիայից պահանջելու արդարություն, ինչպես նաև նրանք կպահանջեն ԱՄՆ-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հայկական երիտասարդական ֆեդերացիան կոչ է անում բոլոր քաղաքացիների միանալ այդ ակցիային:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ