Բերդավանում ականի պայթյունից վիրավորված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է
Տավուշի մարզի Բերդավան գյուղի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորված Գաբրիել Բաբիկյանը Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը նորմալ է:
«Երեկ վերքը մշակեցինք, ուղարկեցինք Երևան»,- Panorama.am-ի թղթակցին ասաց Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանը` հավելելով, որ նրան իրենց մոտ չեն վիրահատել:
Էրեբունի բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության և ոսկրահարդարման բաժանմունքի վարիչ Վիգեն Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վիրահատությունը նորմալ է անցել, որից հետո տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Նշենք, որ Նոյեմբերյանի ԲԿ բեկորային վնասվածքներով տեղափոխվել էին 1965 թ. ծնված Գաբրիել Բաբիկյանը և 1959 թ. ծնված Ռաֆիկ Մուղդուսյանը: Քաղաքացիները վնասվածքները ստացել են նախօրեին, ժամը 10.00-ի սահմաններում Բերդավան համայնքին պատկանող հանդամասի` հայ-ադրբեջանական սահմանի միջանկյալ գոտում` ծնեբեկ քաղելիս, երբ ականը պայթել էր:
Ռաֆիկ Մուղդուսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Նախորդիվ`
Մանրամասներ Բերդավանի սահմանագոտում ականի պայթյունի դեպքից
Բերդավանում ականի պայթյունից վիրավորված բնակչին վիրահատում են
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին