«Գազպրոմ Արմենիա»-ին կտրամադրվի 115 մլն 765 հազար դրամ` անապահով ընտանիքների սպառած գազի մասնակի փոխհատուցման համար
ՀՀ կառավարության որոշումով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին կառաջարկվի համակարգի պետական ընկերությունների` նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված՝ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթների հաշվին 115 մլն 765 հազար դրամ վճարել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը` որպես Հայաստանում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013թ. հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում:
Որոշման նախագիծը կառավարության հաստատմանը կներկայացվածի ապրիլի 17-ին կայանալիք կառավարության նիստում։
Որոշման 1-ին կետով առաջարկվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին (2014 թվականի փետրվարի 24-ից վերաանվանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում` բնական գազ սպառող ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներից 75 խոր. մետր բնական գազի քանակության համար վճարումները գանձել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնից (1000 խոր. մետրի համար` 132,0 հազ. դրամ) նվազեցված գնով` 1000 խոր. մետրի համար` 100,0 հազ. դրամի չափով: