Իրանահայերն ի պաշտպանություն քեսաբահայերի՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ցույց են կազմակերպել (լուսանկարներ)
«Թեհրանահայերը ՄԱԿ-ից պահանջել են վերականգնել սիրիահայության ոտնահարված իրավունքները»,-այդ մասին հաղորդում է իրանահայ համայնքի «Հայելի.քոմ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ բողոքի ցույցի մասնակիցները դատապարտել են Սիրիայում տեղի ունեցող հանցագործությունները՝ մասնավորապես Թուրքիայի կողմից իրականացրած ոճրագործությունները:
«Իրանահայերը միջազգային ատյաններից՝ մասնավորապես ՄԱԿ-ից պահանջել են վերջ տալ «լոզունգային» խոսքերին և միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի Սիրիայում իրականացվող ոճրագործություններին: Մասնակիցները պահանջել են վերականգնել Սիրիայի ժողովրդի՝ հատկապես քեսաբահայության ոտնահարված իրավունքները և կոչ են արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի նրանք ապահով վերադառնան իրենց բնակավայրերը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Բողոքի ցույցին ներկա են եղել նաև Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը, Կաթողիկէ համայնքի Առաջնորդ Գերպ. Տ. Նշան Արք. Գարաքէհէեանը, ԻԻՀ խորհրդարանում հայազգի պատգամավորները, ազգային իշխանության ներկայացուցիչներ:
Հանրահավաքի ժամանակ ընթերցված պահանջագիրն ազգային իշխանության ներկայացուցիչները հանձնել են ՄԱԿ-ի գրասենյակի պաշտոնյային:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին