Դիվանագիտական սկանդալ` Հյուսիսային Կորեայի առաջնորդի սանրվածքի պատճառով
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում քիչ էր մնում դիվանագիտական սկանդալ ծագեր շարքային վարսավիանոցի վրա փակցված լուսանկարի պատճառով: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովստի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպի «մեղավորը» «M&M մազերի ակադեմիա» կոչվող վարսավիրանոցի տեր Մո Նաբահն է, ով տեղադրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի նկարը` հետևյալ գրառմամբ`«Վատ մազերի օ՞ր է: 15 տոկոս զեղչ` ապրիլին բոլոր սանրվածքների համար»:
Որոշ ժամանակ անց վարսավիրանոց են եկել հարևանությամբ գտնվող Հյուսիսային Կորեայի դեսպանատան ներկայացուցիչները` պահանջելով, որ հեռացնի նկարը, քանի որ դա անարգանք է իրենց ղեկավարի նկատմամբ:
Երկու կողմերն էլ ոստիկանություն են դիմել: Նշվում է, որ ոստիկանությունը փոխզիջման հասնելու ուղղությամբ բանակցություններ է վարում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ