Երթ դեպի Սիրիայի դեսպանատուն (Լրացվում է)
Մատենադարանից քիչ առաջ մարդիկ երթով շարժվեցին դեպի Սիրիայի դեսպանատուն: Երթը ի հիշատակ սիրիական պատերազմի ընթացքում, ինչպես նաև Քեսաբի ինքնապաշտպանության ժամանակ զոհվածների է: Այն նաև Էրդողանի վարչակազմի դեմ է ու նվիրված է Սիրիայի անկախության օրվան:Երթի կազմակերպիչը Սիրիայի Աշակերտության և ուսանողության խորհուրդն է:
«Մենք երթ ենք անում բոլոր նահատակների, հատկապեսդ հայերի համար, նաև աջակցություն ենք հայտնում հիմա պատերազմի մեջ ապրող մեր հայրենակիցներին ու հարազատներին: Վաղը Սիրիայի անկախության օրն է և այս երթով մենք ցանկություն ենք հայտնում, որ այդ երկիրը նորից ապրի խաղաղության մեջ»,- ասաց հալեպահայ Մանվել Կոստանյանը:
Նա նաև նկատեց, որ Հալեպում և Դամասկոսում իրավիճակը լարվել է, այս օրերին մենք հայ զոհեր ունենք և այս կերպ փորձում են զորկացություն հայտնել նրանց հարազատներին:
Երթը սկսվեց Սիրիայի օրհներգով, որին հաջորդեց Հայաստանի օրհներգը: Ցուցարարները շարժվեցին դեսպանատուն` Սիրիայի նախագահին, բանակին ու ժողովրդին զորակցող կոչերով:
Քիչ առաջ Սիրիայի դեսպանը իջավ ցուցարարների մոտ: