«Վեհափառը կասեցրել է հոգևոր արարողությունների սակագների մասին որոշումը»
Մայր Աթոռը կասեցրել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից կայացրած որոշումը՝ սահմանելու սակագներ պսակադրության և մկրտության արարողությունների համար: Այդ մասին ֆեյսբության իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի տեղեկագրի վերաբերյալ, որով սակագներ են սահմանվում մկրտության եւ պսակադրության արարողությունների համար, ես պարզաբանում եմ ներկայացրել NEWS.am լրատվական գործակալությանը: Ես նշել եմ. «Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից թեմի Իջեւանի տարածաշրջանում Սուրբ Մկրտության եւ Սուրբ Պսակի խորհրդակատարությունների համար սահմանված գների առնչությամբ տեղեկացնում եմ, որ Ամենայն Հայոց Հայրապետը կասեցրել է այդ որոշումը եւ հանձնարարել առաջնորդների ժողովին ստեղծել հանձնախումբ եւ ուսումնասիրել թեմերում խորհրդակատարությունների սակագների ներդրման հարցը»:
Նաև ի պատասխան հարցման տեղեկացրել, որ նման պրակտիկա առկա է Հայ Եկեղեցու Սփյուռքի թեմերում, ուր իրականում կազմակերպված ծխական կյանք կա եւ այս երեւույթը երբեք տարակարծությունների տեղիք չի տալիս՝ նշելով նաև, որ հայաստանյան իրականությունն այլ է, իսկ Հայաստանի թեմերում այդ մոտեցման կիրառման նպատակահարմարությունը` քննարկելի»-ասված է գրառման մեջ:
Նախորդիվ`
Կնունքը՝ 20 հազար դրամ, պսակադրությունը՝ 40. Եկեղեցին հստակ սակագներ է սահմանել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին