Գիտնականները Սատուրնի նոր արբանյակ են հայտնաբերել
ՆԱՍԱ-ի գիտնականները կարծում են, որ կարող է հայտնվել Սատուրն մոլորակի 63-րդ բնական արբանյակը: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Տիեզերական զոնդի ուղարկած նոր լուսանկարներում Սատուրնի А օղակի արտաքին մասի վրա վառ կետ է երևում:
Գիտնականների կարծիքով, սարքավորումը նոր տիեզերական մարմնի հայտնվելու վկայություն է: Սատուրնի արբանյակների մեծ մասը փոքր չափսեր ունի և բաղկացած է քարերից ու սառույցից: Սատուրնի ամենամեծ արբանյակը Տիտանն է, որի տրամագիծը 5152 կիլոմետր է:
Իսկ նորահայտ արբանյակի պարագիծը, գիտնականների կարծիքով, ընդամենը 1 կիլոմետր կլինի: