«Ողջակիզված երեխաներ, հուսահատ մայրեր և անօգնական հայրեր.... թող իմանա աշխարհը, նրանք անիծել են»
Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կցուցադրվի «Հայաստանն իմ երկիրն է, իմ մայրը և սերը» վերնագրով ֆիլմ: Այս մասին տեղեկացնում է «SBWire» պարբերականը:
Այս ողբերգական ֆիլմը նկարահանելու է «Flawless» ընկերությունը, որը 1.5 միլիոն հայերի սպանության մասին է : Կցուցադրվի 2015թ ապիլի 24-ին, երբ հայերը կհիշատակեն ցեղասպանության 100-ամյակը:
«Մենք ցանկանում ենք ֆիլմը ցուցադրել 2015թ-ի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Դա մեր պարտքն է, որպեսզի աշխարհն իմանա, ընդունի, ներողություն խնդրի և հիշատակի: Ողջակիզված երեխաներ, հուհահատ մայրեր և անօգնական հայրեր.... թող իմանա աշխարհը, նրանք անիծել են այդ տարեթիվը: 1915թ-ը յուրաքանչյուր հայի հոգում արյունով է գրված»,- նշել է ֆիլմի պրոդյուսեր Ներսես Հարությունյանը:
««Ով է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»,- նշել էր Հիտլերը: Ո՞վ է մտահոգվում, թե միլիոնավոր անմեղ հայեր սպանվել, բռնաբարվել են, և որ մեր ողջ ժողովուրդը գրեթե անհետացել երկրի երեսից»,- գրել է պարբերականը:
«SBWire»-ը նաև հիշեցրել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն մինչև այժմ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում