ՃՏՊ Շիրակի Ջաջուռ գյուղում
Այսօր` ժամը 01.54-ին, ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Ջաջուռ գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
ՃՏՊ-ի հետևանքով 1992 թ. ծնված Ա. Ե.-ն, 1991 թ. ծնված Ա. Կ.-ն, 1994 թ. ծնված Գ. Կ.-ն, 1989 թ. ծնված Մ. Ս.-ն և 1989 թ. ծնված Գ. Գ.-ն, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել են Գյումրու ԲԿ: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին