Եվրոպայի ամենասարսափելի կղզում կկառուցվի շքեղ հյուրանոց
Իտալիայի կառավարությունը պատրաստվում է առաջիկայում լյուքս դասի հյուրանոց կառուցել Պովելյա կղզում, որը գտնվում է Վենետիկի ծովախորշում: Այստեղ, հայտնում է Huffington Post-ը, նախկինում եղել է ժանտախտի ամրոց, բանտ և հոգեբուժարան:
Ըստ աղբյուրի, երբ օբյեկտը պատրաստ լինի, իշխանությունները կղզին կհանեն աճուրդի՝ պետպարտքը նվազեցնելու նպատակով:
Ժանտախտի համաճարակի ժամանակ Պովելյա կղզի մահանալու էին ուղարկում հազարավոր հիվանդ մարդկանց, որպեսզի հիվանդության հետագա տարածումից խուսափեին: Հիվանդներին` ողջ և մահացած, լցնում էին հսկայական փոսերն ու այրում: Ընդհանուր առմամբ` կղզում մահացել է մոտ 100 հազար մարդ:
Պովելյայի մասին ասում են, որ դրա հողն ամբողջությամբ կազմված է մահացած մարդկանց աճյունից: Ըստ լեգենդի` կղզին բնակեցված է տեսիլքներով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ