Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում ապրիլի 17-ին, 19-20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 18-ին, 21-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 18-ին նույնքան կնվազի:
Երևանում ապրիլի 17-ի, 19-20-ին անձրևի հավանականությունը փոքր է: 18-ին, 21-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի` ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում