ABA. Ցեղասպանությունը ժխտող Ֆոքսմանի հայտարարությունները ճշմարտության և արժանապատվության հարցում զզվանք են առաջացնում
Հայ իրավաբանական միությունը (ABA) կոչ է արել Բոստոնում գտնվող Սուֆոլկի համալսարանին` ցեղասպանության ժխտող Աբրահամ Ֆոքսմանին հրավերը ուսումնական հաստատություն չեղյալ հայտարարել: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Հայ իրավաբանական միությունը նամակ է հղել Սուֆոլկի համալսարանի նախագահ Ջեյմս Մըքքարթիին՝ նշելով, որ կազմակերպությունը դեմ է Հայոց ցեղասպանությունը ժխտող Աբրահամ Ֆոքսմանին պատվավոր կոչում տալու և նրան այնտեղ հրավիրելու որոշմանը:
Ֆոքսմանը, ով Միացյալ Նահանգներում գործող ADL («Միություն ընդդեմ զրպարտության») հրեական կազմակերպության ղեկավարն է, բազմիցս Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ հայտարարություններ է արել:
«Ֆոքսմանի խոսքերը և գործողությունները մարտահրավեր են նետում ի դեմս Լեհաստանի հրեա իրավաբան-գիտնական Ռաֆայել Լեմկինի, ով 1915-1923 թթ. Օսմանյան Կյսրությունում բնակվող հայ ժողովրդի համակարգված ոչնչացումը բնութագրելու համար ստեղծել է «ցեղասպանություն» բառը: Ֆոքսմանի հայտարարությունները և գործողությունները հակառակվում են 1913-16թթ. Օսմանյան կայսրությունյում ԱՄՆ դեսպանը Հենրի Մորգենթաուի զեկույցներին, ով իր հուշերի միջոցով Հայոց ցեղասպանության իրականացնողների մտադրությունների և շարժառիթների մասին է գրել:
Ֆոքսմանի հայտարարությունները և գործողությունները ճշմարտության և արժանապատվության հարցում զզվանք են առաջացնում, և դրանք Թուրքիայի ժխտողականության հարցում ողջունելի գործիք են ընդդեմ հարյուրավոր Ցեղասպանագետների միասնական արդյունքների, ովքեր եկել են այն եզրակացության, որ Հայոց ցեղասպանություն է տեղի ունեցել:
Ի վերջո, դա հակասում է Միացյալ Նահանգներում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայոց ցեղասպանությունը վերաբերյալ ընդունած փաստին:
Հայերի հետապնդումներն առ այսօր շարունակվում են: Վերջին շաբաթների ընթացքում միջազգային համայնքն ականատես է եղել, թե ինչպես են թուրքերը հարձակում գործում հայկական բնակավայր Քեսսաբի վրա»,- նշվում է նամակում:
Նախորդիվ՝
«National Lawyers Guild». «Սուֆոլկի համալսարանը Հայոց ցեղասպանության ժխտման մասնակի՞ց է դառնում»
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին