Մոսկովյան տաքսիները նաև բանկային քարտերով կսպասարկեն ուղևորներին
2015թ-ից սկսած Մոսկվայի բոլոր տաքսիները կընդունեն բանկային քարտեր: Այս մասին հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետը` նշելով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում `բացի այդ, տաքսու վարորդները պարտավոր կլինեն գնել միայն 4 դռնանի ավտոմեքենաներ, որոնք պետք է ունենան օդափոխիչ համակարգ, նավիգացիոն համակարգ, ինչպես նաև բանկային քարտ ընդունող տերմինալներ:
«Ուտրո.ռու»-ն գրում է, որ փոխքաղաքապետը նաև հույս է հայտնել, որ քաղաքային իշխանություններին կհաջողվի օրինական դաշտ բերել ևս 35 հազար տաքսիստի և այդ թիվը այդպիսով հասցնել 75 հազարի: Առավել ևս, որ վերջին շրջանում ապօրինի տաքսիստների թիվը, ըստ բանախոսի, 20 հազարով կրճատվել է ՌԴ մայրաքաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ