Հալեպում` գլխին արձակված կրակոցից հայազգի զինվոր է մահացել
Հալեպում և մոտակա շրջաններում վերջին երկու շաբաթում նոր թափ են ստացել կառավարական բանակի և զինյալ ընդդիմադիրների միջև բախումները: Հալեպի հայկական թաղամասերում թեև ծանր դեպքեր չեն արձանագրվել, սակայն անդադար լսվում են շրջակայքի ռմբակոծության ձայները: Այս մասին հայտնում է Perio News-ի ֆեյսբուքյան էջը:
Բախումների հետևանքով կան վիրավորներ և զոհեր: Նրանց թվում կա մեկ հալեպահայ: Ապրիլի 17-ին Հալեպի Լերամուն շրջանում զինված բախումների ժամանակ գլխին արձակված կրակոցի հետևանքով վիրավորվել է Սիրիայի բանակի զինծառայող, 1992 թվականին ծնված Բաղդիկ Քեշիշյանը: Ապրիլի 18-ին հիվանդանոցում նա կնքել է իր մահկանացուն:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակներով հրթիռներ և արկեր են արձակվել Հալեպի զանազան շրջանների և հատկապես հայաշատ Նոր Գյուղ շրջանի վրա՝ հասցնելով մարդկային և նյութական մեծ վնասներ: Զոհվել էր 2 և վիրավորվել 6 հայ:
Իսկ ապրիլի 16-ի վաղ առավոտյան Հալեպի Ալ-Նիլ թաղամասի հրթիռակոծման հետևանքով զոհվել է սիրիական բանակի զինծառայող, 1995թ․ ծնված Գրիգոր Աշնագըլյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց