Դեպարդիեն Ռուսաստան է ներմուծում ֆրանսիական խոհանոցի «նոու-հաուն»
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կբացվեն հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի խորտկարանները: Այդ մասին դերասանը հայտարարել է ֆրանսիական «Casemate»-ին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը:
«Իմ խորտկարաններից մեկը Մոսկվայում է լինելու, մյուսը` Սանկտ-Պետերբուրգում: Ռուսաստան եմ ներմուծելու ֆրանսիական խոհանոցի «նոու-հաուն»»,- պատմել է դերասանը: Ամսագրին տված հարցազրույցում Դեպարդիեն այլ թեմաների հետ մեկտեղ խոսել է ՌԴ նախագահի նկատմամբ ունեցած զգացումների մասին:
«Պուտինը ուղղակի հիասքանչ մարդ է»,- ասել է ֆրանսիացի դերասանը:
Նշենք, որ 2013-ին Դեպարդեին դարձել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ