Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 43,9%-ը բաժին է ընկել ԵՄ երկրներին
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2014 թ. հունվար–փետրվարին արդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 480.9 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 1.9 մլրդ. դրամ կամ 4.7 մլն. ԱՄՆ դոլար:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` ստացված օգնության 33.3%- ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության Ճյուղերի արտադրանքը, 18.9%- ը` մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմները, 12.0%- ը` մանածագործական իրերը, 6.8%- ը` սարքեր եւ ապարատները, 6.7%-ը` պլաստմասսա և դրանցից իրեր, կաուչուկ եւ ռետինե իրերը, իսկ 22.3%- ը` մնացած ապրանքները:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 12.9%-ը բաժին է ընկել Միացյալ Թագավորությանը: Նախորդ տարվա համեմատությամբ Միացյալ Թագավորության կողմից մեր երկրին տրամադրված օգնության ծավալներն աճել են շուրջ 8,8 անգամով (2013թ-ի հունվար-փետրվար` 0.91%):
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ին բաժին է ընկել Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 26,3%-ը, Եվրամիության երկրներին` 43,9%-ը, ԱՊՀ երկրներին` 2,9%-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ