Մալազիայում Բարաք Օբամայի այցի դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել
Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լամպուրում բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` այս երկիր կայանալիք այցի: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտ» լրատվական գործակալությունը` հղում անելով «Theborneopost.com» պորտալին:
Աղբյուրի փոխանցմամբ` Կուալա-Լամպուրում ԱՄՆ դեսպանատան առջև անցկացված բողոքի ակցիային մասնակցել են մոտ 100 մուսուլման ակտիվիստներ:
Ուրբաթօրյա աղոթքից հետո ակցիայի մասնակիցները ցուցապաստառներով անցել են դիվանագիտական ներկայացուցչության առջևով և խաղաղ հեռացել:
Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել է Օբամայի մեկշաբաթյա ասիական ուղևորության մասին, որի ընթացքում ԱՄՆ նախագահը կայցելի Մալազիա, Ֆիլիպիններ, Հարավային Կորեա և Ճապոնիա:
Այցը Մալազիա նախատեսված է ապրիլի 26-28-ը: Հատկանշական է, որ Օբաման կդառնա կես դարում ԱՄՆ առաջին գործող նախագահը, ով կայցելի այդ երկիր՝ 1966-ին Լինդոն Ջոնսոնի այցից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին