ՃՏՊ Գորիս քաղաքում
Այսօր` ժամը 00.10-ին, ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:
Հրդեհը մարվել է ժամը 00.22-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել վարորդ՝ 26-ամյա. Վ. Ղ.-ն և ուղևոր Ա. Հ.-ն, ովքեր տեղափոխվել են Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում