ՃՏՊ` Նորաշեն գյուղի մոտակայքում
Այսօր` ժամը 16.22-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Նորաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-10» միջպետական ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածում՝ Նորաշեն գյուղի մոտակայքում, բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերվել վարորդներ` 26-ամյա Դ. Զ.-ն և 55-ամյա Բ. Գ.-ն:
Հրշեջ-փրկարարները տուժածներին պատգարակով մոտեցրել են «1-03» ծառայության ավտո¬մեքենային, Բ.Գ.-ն տեղափոխվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ