Հղի լրագրողը, որին վիրավորել էր Ժիրինովսկին, տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
«Ռուսաստանն այսօր» ինֆորմացիոն գործակալության հղի լրագրողը, որին նախօրեին Պետդումայում պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին վիրավորել էր ու ստորացրել, գիշերը հոսպիտալացվել է: Հիվանդանոցում նրան ցուցաբերեվել է համապատասխան բուժօգնություն, և այս պահին լրագրողի առողջական վիճակը կայուն է, տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը:
«Ռուսաստանն այսօր» գործակալության լրագրողը երեկ Պետդումայում տեղի ունեցած ճեպազրույցում պատգամավորից հարցրել էր, թե արժե արդյոք, որ Ռուսաստանը նույնպես սանկցիաներ կիրառի ի պատասխան Ուկրաինայի կիրառած սանկցիաների: Հարցը լսելուն պես Ժիրինովսկին սկսել էր գոռալ ու վիրավորանքների շարան տեղալ: Նույնը ստացել էր նաև հարց տված լրագրողի գործընկերուհին, ով փորձել էր պաշտպանել գործընկերջը: ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ժիրինովսկու ուշադրությունն էին հրավիրել այն բանի վրա, որ լրագրողը հղի է, սակայն այդ հանգամանքը նրան չէր զսպել:
Խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողները հայտարարություն են տարածել` խնդրելով Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին գնահատական տալ կատարվածի վերաբերյալ: Վերջինը, ըստ աղբյուրի, քննադատել էր Ժիրինովսկու վարքագիծը և ներողություն խնդրել պատգամավորի փոխարեն:
Նախորդող հրապաարկում`
Ժիրինովսկին գոռգոռացել է հղի լրագրողի վրա (տեսանյութ)