Բարեկեցությունը երկարացնում է կյանքի տևողությունը
Փողով սեր գնել հնարավոր չէ, բայց տարիներ, կարծես թե, կարելի է:
Նյութապես ապահովված մարդիկ ավելի երկար են ապրում: Ուսումնասիրության արդյունքում նման եզրակացության է հանգել Բրուքինգյան հետազոտական ինստիտուտի տնտեսագետ Բարրի Բոսվորտը, գրոմ է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով The Wall Street Journal-ին:
Տնտեսագետը վերլուծել է Միչիգանի համալսարանի առողջապահական և կենսաթոշակային ուսումնասիրությունների վիճակագրական նյութերը` հավաքելով 26 հազար ամերիկացիների տվյալներ` ծերանալու և թոշակի անցնելու վերաբերյալ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ հասարակության ապահովված շերտերի կյանքի տևողությունը ավելի արագ է աճում, քան աղքատ շետերինը:
Հետազոտության մեջ բերվում են տվյալներ, համաձայն որոնց, այն տղամարդիկ, ովքեր ծնվել են 1940 թվականին և իրենց տարիքային խմբում ստանում են մեծ եկամուտ 55 տարեկանից հետո, հավանական է, որ կապրեն մինչև 89-90 տարեկան:
Իրենց հերթին, այն տղամարդիկ, ովքեր աղքատ մարդկանց թվում են, կարող են հույս ունենալ ապրել մինչև 79 տարեկան:
Ցածր եկամուտ ունեցող կանանց կյանքի տևողությունը ևս կրճատվում է:
Փորձագետն ընդգծում է, որ թոշակի ավելի ուշ անցնելը չի ազդում ապպահովված մարդկանց կյանքի տևողության վրա, ինչը չի կարելի ասել քիչ ապահովված մարդկանց մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ