Հասարակություն 12:21 21/04/2014

Հրաշքով փրկվածը. Մի կնոջ պատմություն, ով սիրում է կյանքը, քանի որ մահն էլ «սիրել» է իրեն (Տեսանյութ)

Հեղինակ` Մարի Թարյան

9 տարի առաջ 6 ու կես ամսական հղիությամբ Աննա Ունուպօղլյանի սիրտը վիրահատական սեղանին կանգ առավ: Նույն օրվա մեջ արդեն երկրորդ վիրահատությունն էր. առաջինի ժամանակ փոքրիկին էր լույս աշխարհ բերում, ում կյանքը բժիշկներին փրկել չհաջողվեց:

Երկրորդ անգամ վիրահատական սեղանին պառկած Աննայի մոտ արյունահոսությունը չէր դադարում, կյանքը փրկելու համար հարկավոր էր արգանդը հեռացնել:

Այսօր 35 տարեկան կինն առանց ապրումների իր տարած կլինիկական մահը հիշել չի կարողանում:

«Միանգամից հայտնվեցի ճոպանողու նման նստատեղի վրա, որը բոլոր կողմերից բաց էր: Մեծ արագությամբ սլանում էի ներքև: Կողքից ոչինչ չէր երևում, ոնց որ գիծ լիներ, հայտնվեցի մեկ այլ տեղ: Մութ է շուրջը, սև: Տեսնում եմ մարդկանց, որոնց նախկինում երբեք չեմ տեսել: Մոտենում էին ինձ, վրաս էին ընկնում, կպնում էին ինձ, բայց ես ինչ-որ ծանրություն չէի զգում»,- հիշում է կինը:

Հետո Աննայի աչքերի առաջով մի ակնթարթում անցնում են բոլոր այն մարդիկ, ում ինքը ճանաչել է իր կյանքի ընթացքում: Բոլորի պատկերը հայտնվում է այն իրավիճակներում, որոնցով հիշվել են: Աննան փորձում է հասկանալ` ի՞նչ է կատարվում, ո՞վ է ինքը, որտե՞ղ է:

«Ես ուժեղ բղավոց լսեցի, որն ասում էր, որ ինչ-որ բան սխալ է, բայց չգիտեմ ինչ: Կողքից ոնց որ ես լինեմ: Բայց իմ ձայնը չէին լսում, ասում էի` սպասեք վերևում, ես հետ եմ գալու»,- պատմում է նա:

Աննայի խոսքով, այդ ժամանակ գիտակցություն չկա, և մարդ չի մտածում հետագայի մասին, չի մտածում որտեղ է և ուր պիտի գնա. «Դու այդ պահին այդտեղ ես, ապրում ես այդ պահը: Այդ պահը մութ է, արագություն է: Չեմ կարող նկարագրել ինչ ձևով, անդադար սլանում եմ: Չեմ կարող ինչ-որ բանից բռնվել, ձայն տալ: Ես խոսում եմ, բայց չեմ լսում ձայնս: Զգում եմ, որ ջանքեր եմ թափում: Միանգամից կանգ առա ու վայր ընկա: Չոքեցի ու ահավոր հոգնածություն էի զգում: Ուժասպառ էի: Ուզում ես հրել քարը, հողը, բայց մարմինդ քեզ չի ենթարկվում: Դու տեսնում ես այն, բայց չես կառավարում»:

Այդ ժամանակ Աննան աստիճաններ է տեսնում, որոնց սկիզբը երևում է, բայց վերջը` ոչ: Նա չի կարողանում ասել` դա երկի՞նք էր, թե՞ ինչ-որ այլ բան: Ամբողջը սև էր, ինքը տեսնում էր միայն իր հորիզոնի սահմաններում: Աստիճանների վրա ամբողջովին հող ու քար էր: Աննան փորձում է մաքրել աստիճանները, բայց չի կարողանում:

«Ես զարմանում էի, միշտ ծանրություն եմ վերցրել, հիմա ինչպե՞ս չեմ կարողանում այս փոքր քարը հեռացնել: Մի փոքր հրեցի, մեծ ջանքերի շնորհիվ: Ես հիմա էլ հիշում եմ, ինչ էի զգում այդ պահին: Հետո ուժեղ լույս արձակվեց վերևից, որը նույնպես վերջ ու սկիզբ չուներ: Շատ բարձրից մինչև իմ վրա: Ջրվեժի նման էր, վերևից հատիկներով թափվում էր վրաս: Կուրացնող լույս էր, բայց ես հանգիստ նայում էի դրան»,- ասում է կինը:

Այդ լույսից հետո Աննան կարողանում է մաքրել աստիճաններն ու մի քանի քայլ հետո հայտնվում է վերևում, բայց չի հիշում, թե ինչպես դա տեղի ունեցավ: Գուցե դա թռիչք էր, քայլ ուղղակի, ասում է նա:

Աննան դժվարությամբ է կյանք վերադարձել: Հետօպերացիոն բարդություններ` ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան: Երեք ամիս նա անկողնում պառկած է մնում:

«Միանգամից դառնում եմ մարդ, ով իր հասարակ կարիքները չի կարողանում հոգալ: Մարդ էի, ով պիտի գամված մնար անկողնում, ամեն մի շարժման դեպքում իմ մոտ առաջացած տրոմբը կարող էր վնասվել ու կյանքս կավարտվեր: Ես ողջ էի, բայց չէի զգում, որ ողջ եմ: Չէի զգում ինձ մարդկանց մեջ: Քեզ անընդհատ կողքից տեսնում ես, դու ես ու դու: Երբեմն նույնիսկ հիշողության կորուստներ եմ ունեցել: Խոսքս կազմավորված չէր»,- պատմում է Աննան:

Կնոջն, ըստ նրա, ամբողջությամբ կյանք վերադարձնում է հարազատների, ամուսնու, հոր սերը, մարդկանց ջերմությունը և ուշադրությունը:

Աննան երեխա ունենալ չի կարող, բայց երեխաներին շատ է սիրում. «Իմ առաջին հղիությունն էր, ես կորցրեցի երեխայիս: Նրա մոտ թթվածնային քաղց էր առաջացել: Ես, որ այդքան շատ եմ երեխա սիրում, այդ ժամանակ չէի հարցնում երեխայի մասին: Զարմանում եմ` ոնց կարո՞ղ էի չհետաքրքրվել… հետոն արդեն… ես արդեն գիտեի հետոն, շատ հարցեր չէի տալիս: Երեխայի կորուստն ու այլևս չունենալու միտքը… հիմա է, որ ավելի հեշտ եմ խոսում: Շատ կանայք նման իրավիճակներից հետո չարանում են, բայց ես այդպիսին չեմ: Ես գիտեմ կանանց, որոնց հարևանի երեխայի լացը նյարդայնացնում է, բայց իմ դեպքում այդպես չէ: Ես շատ, շատ եմ սիրում երեխաներին»:

Կյանքն ակնթարթ է, ասում է կինը, ով կլինիկական մահ տանելուց հետո խելագարության եզրին էր հայտնվել: Այսօր արդեն մարդկանց հորդորում է գնահատել կյանքը. «Ինձ միշտ ասում էին հրաշքով փրկվածը: Նման դեպքերում միշտ 99 տոկոս ելքը մահ է: Ես հավատում եմ կյանքին, սիրուն: Աստված է, բնություն է, էներգիա է, ինչ-որ երևույթ է: Ես այդ ամենը կարող եմ ամփոփել սիրո գաղափարի մեջ: Այն ապրեցնում է: Ես այսօր շրջապատված եմ շատ երեխաներով, հարազատներով: Ես հիմա ասում եմ` այն ինչ ունեք, տվեք առանց ափսոսելու, և դա ձեզ հետ կգա»:

Մանրամասն` տեսանյութում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}