«Մի ամբողջ ժողովուրդ է ոչնչացվել, իսկ դրա փաստը շարունակում են ժխտել»

15:18 21/04/2014 » Հասարակություն

«Մի ամբողջ ժողովուրդ է ոչնչացվել, իսկ դրա փաստը շարունակում են ժխտել»

Լոս Անջելեսում տեղի է ունենալու «Լռության հարցում կեղծիք, արդարությունը ցնցվում է» խորագրով բեմադրություն, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:

Արդեն 6-րդ տարին է արվեստագետները, հայ համայնքը և մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները հավաքվում են միասին հարգանքի տուրք մատուցելու անցյալին և հայտարարություն անելու ի լուր աշխարհի հայ ժողովրդի ոգու տոկունության մասին:

«Սիրիայի հայկական Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող վերջին իրադարձություններից բոլոր հայերը, և աշխարհի ազնիվ մարդիկ շատ անհանգստացած են: Իսկ Հայոց ցեղասպանության՝ 99 տարի շարունակ ժխտելն ընդգծում է, թե որքան կարևոր է այսօր այն  ճանաչելը: Թուրքիայի վարչապետ Էրդողանը աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ավելի լավ է ամեն ինչ քողարկել, քան դեմ առ դեմ կանգնել անցյալի հետևանքներին, ուստի սոցիալական ԶԼՄ-ները անհասանելի դարձնելով փորձում է ծածկել ճշմարտությունը»,- նշել է ուդահար Անդրյու Կզիրյան:

«1915թ ապրիլի 24-ին, ամբողջ մի ժողովուրդ ոչնչացվել է. ցեղասպանություն, որը մինչ այսօր ժխտում են: Մենք ոչ միայն պայքարում ենք ցեղասպանության ճանաչման, այլ նաև մեր մշակույթի և ժառանգության պահպանման համար: Մենք շարունակելու ենք մեր նպատակը` ցեղասպանության ճանաչման, փոխհատուցման հարցում»,-նշել է Ամերիկյան երիտասարդական հիմնադրամի հիշատակման հանձնաժողովի տնօրեն Լորի Թաշչյանը:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց