Ինտերնետը փրկում է տարեցներին դեպրեսիայից. գիտնականներ
Ինտերնետն օգնում է տարեցներին պայքարել դեպրեսիայի դեմ: Նման եզրահանգման են եկել Միչիգանի պետական համալսարանի գիտնականները: Վեց տարվա ընթացքում ուսումնասիրելով ավելի քան 3000 թոշակառուների տվյալները, արձանագրել են, որ ավելի քան 30 տոկոսի մոտ ինտերնետից օգտվելը նվազեցրել է դեպրեսիայի առաջացումը: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Գիտնականները դա կապում են այն հանգամանքի հետ, որ ի շնորհիվ ինտերնետի, տարեցները հնարավորություն են ստանում շփվել և կապի մեջ մնալ իրենց սոցիալական շրջապատի հետ և ուղղակի իրենց ավելի քիչ են միայնակ զգում:
Միաժամանակ ուսումնասիրության մեջ նշվում է ինտերնետից չափավոր օգտվելու անհրաժեշտության մասին: Գիտնականները զգուշացնում են, որ եթե մարդ ամբողջ օրը նստում է համակարգչի առջև՝ մոռանալով իր գործերի մասին, ապա արդյունքում ինտերնետը կարող է բացասաբար ազդել նրա վրա: