Սեռերի իրավահավասարության հարցում Իրանի առաջնորդների կարծիքներն իրարամերժ են
Իրանի քաղաքական և հոգևոր առաջնորդները տարբեր տեսակետներ ունեն սեռերի իրավահավասարության վերաբերյալ: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Նախագահ Հասան Ռոհանին կանանց օրվան նվիրված ուղերձում կոչ է արել տղամարդկանց ու կանանց հավասար իրավունքներ տալ: Նրա խոսքով, հասարակության մեջ կնոջ դերի վերաբերյալ պահպանողական տեսակետն իսլամի հետ կապ չունի:
Սակայն նախագահի խոսքերը հակասում են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կարծիքին, որն ասել է, թե սեռերի իրավահավասարությունը արևմտյան գաղափար է, որը տեղ չպետք է ունենա Իրանում, իսկ կանայք պետք է միայն ընտանեկան հոգսերով զբաղվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում