Նյու Յորքում անցկացվել է անսովոր գլխարկների շքերթ (լուսանկարներ)
Նյու Յորքում նախօրեին կայացել է գլխի անսովոր զարդարանքի ամենամյա շքերթը: Մասնակիցները ցուցադրել են ամենատարօրինակ ձևի, չափի, գույնի գլխարկներ: Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները:
Երևակայությամբ ստեղծված գլխարկներն ամեն տարի ցուցադրվում են եկեղեցում Սուրբ Հարության տոնին նվիրված կարգից հետո: Այս տարի շքերթը, ինչպես սովորաբար, բազմամարդ է եղել: Տոնակատարությանը ներկա են եղել ծաղրածուներ, կենդանի նապաստակներ:
Ավանդույթը երկար պատմություն ունի. 19-րդ դարում հարուստ կանայք Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագից հետո զբոսանքի էին դուրս գալիս քաղաքի կենտրոնում, որտեղ ամեն մեկը ներկայացնում էր գլխի իր նորաձև և շքեղ զարդարանքը, իսկ ժամանակի ընթացքում սովորությունը դառնում է ժողովրդական, զանգվածային ու ուրախ:
Աղբյուրները նշում են, որ Նյու-Յորքի շատ բնակիչներ չեն համարում տոնը տեղական և Զատկի էությունն արտահայտող:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին