Ադրբեջանի նախագահը ավանտյուրայի չի գնում` շնորհիվ Սերժ Սարգսյանի վարած ճիշտ քաղաքականության. Արամ Սարգսյան
«Եթե ես համամիտ չեմ Սերժ Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականության հետ, ապա նրա ազգային անվտանգության համակարգի ձևավորման, պահպանման և զարգացման հարցում նրան լիովին վստահում եմ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքերով` փաստ է, որ Ս.Սարգսյանն առ այսօր արել է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը զերծ պահի վտանգներից:
«Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը վախ ունի և չի ուզում այդ ավանտյուրային գնա, ինչը հիմնականում Ս. Սարգսյանի ճիշտ քաղաքականությունից էլ է գալիս»,- նշեց նա` հավելելով, որ առաջիկա շաբաթվա ընթացքում որոշ գործողություններ կլինեն, որոնք ավելի կսառեցնեն Ալիևի «կատարը»:
«Կարծում եմ` համանախագահները պետք է միջամտեն, քանի որ լարվածությունը բավականին մեծ է: Այդ տղային նորից պետք է ուշքի բերել»,- ասաց Ա.Սարգսյանը: