Չինարիի գյուղապետ. Կանաչապատում ենք անում, մարդիկ էլ դաշտերում աշխատում են
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում հանսգտյան օրերին հանգիստ է եղել, վերջին շրջանում ակտիվացած հակառակորդն էլ` լուռ:
Շաբաթ օրն առավոտյան ժամերին հակառակորդը կրակ էր բացել գյուղերի խաղողի այգիների ուղղությամբ, սակայն գյուղացիների աշխատանքն ընդհատվել էր միայն 25 րոպեով:
Չորաթանի և Այգեպարի գյուղացիների մի մասը զգուշությամբ վերադարձել էին տուն, մյուսներն էլ շարունակել էին աշխատել կրակոցների դադարելուց հետո:
Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դրանից հետո նոր միջադեպեր չեն գրանցվել, գյուղում հանգիստ է: Նույնը փոխանցեց նաև Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:
Չինարիի գյուղապետ Սասմվել Սաղոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք բնականոն աշխատանքի մեջ են, կանաչապատում են անում գյուղում, մարդիկ էլ դաշտերում աշխատում են:
«Մեզ մոտ լարված չէ: Բարեկարգում ենք կատարում, համայնքով ծառատուն ենք անում: Բնականոն կյանքը շարունակվում է, փառք Աստծո»,- ասաց Սամվել Սաղոյանը:
Նախորդիվ`
Խաղողի այգիների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել.«Գյուղացիները նորից աշխատում են»
ՊՆ. Հակառակորդի գործողությունները կասեցվել են
Սահմանամերձ գյուղերում կրակոցների վնասներն են հաշվում. «Գազի խողովակն է պայթել, գազն անջատված է»