Արջի հարձակումից տուժած կինը դեռ վախեցած է. «Մոտ 6 ամիս պիտի սրսկումներ լինեն»
Արջի հարձակումից տուշած Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի բնակչուհի Սիրանուշ Վարդանյանն ապաքինվում է, այժմ նա գնտվում է դստեր տանը` Արտաշատում:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կնոջ ամուսինը` Վարդան Ավետիսյանն ասաց, որ նրան դեռ դուրս չեն գրել հիվանդանոցից, պարզապես տեղափոխել են դստեր տուն, քանի որ այս օրերին սրսկումներ չեն անում:
«Միայն վերքի մշակումներ էին հարկավոր, ասացին` ավելի լավ է տարեք տուն, հետո կբերեք: Վերքերը մշակված են, ապաքինվում է: Երևի ապրիլի 23-ին դուրս կգրեն: Դրանից հետո սրսկումներ և բուժումներ պետք է անցնի: Դա էլ բարդ գործընթաց է, մինչև 6 ամիս պիտի սրսկումներ լինեն կատաղության, վիրուսների դեմ»,- ասաց նա:
Կնոջ ամուսնու խոսքով, Սիրանուշ Վարդանյանը հոգեբանորեն շատ ճնշված է, վախեցած. «Միշտ ասում է` գալիս է աչքիս դեմ, անընդհատ խոսում է այդ մասին: Հանգստացնում ենք, ասում ենք անցել է, բայց հոգեբանական վիճակը լավ չէ»:
Նշենք, որ արջը կնոջ վրա հարձակվել էր դաշտում, երբ վերջինս գնացել էր բանջար քաղելու:
«Կինս հրել է, ձեռքը բերանից դուրս է եկել, արջը պոկվել է ու փախնելով ընկել ձորը, բայց չի սատկել»,- ավելի վաղ Panorama.am-ին պատմել էր Վարդան Ավետիսյանը: Կնոջը տեղափոխել էին Եղեգնաձորի հիվանդանոց, այնտեղից է Արտաշատ, որտեղ նրա ձեռքը վիրահատել էին:
Նախորդիվ`
«Հրել է, ձեռքը բերանից դուրս է եկել, արջը փախել, ընկել է ձորը». Ինչպես է արջը հարձակվել կնոջ վրա