Վ.Ժիրինովսկին հրապարակավ ներողություն է խնդրել լրագրողից
ՌԴ Պետական դումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին նախօրեին «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ուղիղ եթերի ժամանակ ներողություն է խնդրել «Ռուսաստանն այսօր»-ի լրագրողից, ում անցած շաբաթ վիրավորել էր խորհրդարանում:
«Ես ներողություն եմ խնդրում նրանից ու առհասարակ բոլորից, ում ես կարող եմ նեղացրած լինել»,- «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, մասնավորապես ասել է Ժիրինովսկին:
Աղբյուրը հիշեցնում է, որ հղի լրագրողի հարցին ի պատասխան Վ.Ժիրինովսկին սկսել է բղավել նրա վրա և վիրավորել նաև գործընկերոջը պաշտպանող լրագրողներին: Միջադեպից հետո երիտասարդ կինը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալությունը պատրաստվում է դատի տալ պատգամավորին: Բացի այս, ավելի վաղ հրապարակվեց, որ ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների խորհուրդը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել Պետդումա Ժիրինովսկուն պատգամավորական լիազորություններից զրկելու նպատակով:
Նախորդող՝
Հղի լրագրողը, որին վիրավորել էր Ժիրինովսկին, տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)