Թուրքիայի ազգային օրհներգի երաժշտությունը ստեղծել է հայազգի երաժիշտ Էդգար Մանասը
«Թուրքիայի ազգային օրհներգի երաժշտությունը ստեղծել է հայազգի երաժիշտ Էդգար Մանասը»,-այդ մասին «հայելի.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է թուրք գրող Մուրաթ Բարդաքչըն:
Տեղեկատվության համաձայն՝ թուրք մտավորականը «Հյուրիեթ» պարբերականում թողարկված հոդվածում, անդրադառնալով Թուրքիայի հիմնին նշել է. «Լրանում է Թուրքիայի Մեջլիսի կողմից ազգային հիմնի ընդունման 93-րդ տարեդարձը: Տարիներ ի վեր հիմնի խոսքերի հեղինակի առնչությամբ տարատեսակ տարաձայնություններ կան, սակայն մինչ այժմ որևէ մեկը հարցրե՞լ է, թե ով է ստեղծել օրհներգի երաժշտությունը: Թույլ տվեք ես ասեմ, Թուրքիայի ազգային օրհներգի երաժշտությունը ստեղծել է հայազգի երաժիշտ Էդգար Մանասը»: