Boeing-ի բեկորները` Ավստրալիայում. ուսումնասիրվում է հավանականությունը
Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ մայրցամաքի ափերին են դուրս շպրտվել ինչ-որ բեկորներ, որոնք հնարավոր է անհետացած մալազիյական Boeing-ին են պատկանում: «Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ, այդ հատվածն այժմ շրջափակված է ոստիկանության կողմից, մասնագետները ուսումնասիրում են վարկածի հավանականությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Malaysian Airlines»-ին պատկանող 227 ուղևորներով Boeing-777-ը, որը կատարում էր Կուալա-Լումպուր-Պեկին չվերթը, անհետացել է մարտի 8-ի գիշերը: Մինչ օրս անհետացման տարբեր վարկածներ են առաջ քաշվել` ահաբեկչություն, առևանգում և այլն, սակայն դրանցից և ոչ մեկը հստակ ապացույցներ չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին