Դեպի Էվերեստ բոլոր արշավները դադարեցված են
Մոլորակի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի ուղղությամբ բոլոր արշավները ժամանակավորապես դադարեցված են, այն բանից հետո, երբ նեպալցի 16 ուղեկցորդներ զոհվել էին լեռան լանջին՝ ձնահյուսքի պատճառով: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Նրանց գործընկերները քննարկում են կառավարության կողմից մահացածների հարազատներին փոխհատուցում վճարելու հարցը: Սկզբում իշխանություններն առաջարկել են ամեն ընտանիքին մոտ 400 դոլար վճարել, սակայն զոհվածների գործընկերները պահանջել են մեծացնել գումարի չափը: Որոշ ուղեկցորդներ հայտարարում են, որ այս սեզոնում դեպի Էվերեստ բոլոր մագլցումները պետք է չեղյալ համարվեն ի հիշատակ զոհերի: