Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթ՝ Ախալքալաքում
Ախալքալաքում այսօր անցկացվելու է Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթ: Երթի մասնակիցները Ջիվանու արձանի մոտից ջահերով շարժվելու են դեպի Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցի: Այս մասին տեղեկանում ենք javakhkmedia.com կայքից:
Նույն աղբյուրի համաձայն, նախօրեին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի նախաձեռնությամբ USAID-ի ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում բացվել է ցուցահանդես 1915թ, Հայոց Մեծ Եղեռնի թեմայով: Ցուցահանդեսի բացման արարողությանը հետևել է դասախոսություն վրաց ուսանողների համար 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նրանց բաժանվել է թռուցիկներ պատմող հայ ժողովրդի անցյալ դարասկզբի ողբերգության մասին: Դասախոսության ավարտին տեղի է ունեցել վավերագրական ֆիլմի դիտում, որը ևս երիտասարդներին պատմել է 1915-1922թ. հայ ժողովրդի հետ կատարվածի մասին:
Նախօրեին Ջավախքի հայկական Դամալա գյուղում տեղի է ունեցել Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Խաչքարի բացման արարողություն: