Միակ նպատակը գնալ և մեր հայրենակիցների կողքին լինելն է. ազատամարտիկ
Նվնվացողներին չեն սիրում, մռնչացողներին չեն սիրում, բա այս ժողովուրդը ո՞ւմ վրա պետք է հույսը դնի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ապրիլի 21-ին ազատամարտիկների հինգ հոգուց բաղկացած առաջին խմբին Լաթաքիա մեկնել չթողնելու մասին, վրդովմունք հայտնեց «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստի մայոր Պավել Մանուկյանը:
«Մենք գնում էինք ոչ թե Դամասկոս կամ Հալեպ, այլ մենք գնում էինք ազատագրելու հայկական տարածքը, որտեղ մեր քեսաբահայությունը հազարամյակներ ապրում է, մաս են կազմում Կիլիկիայի»,-նշեց Պավել Մանուկյանը` ավելացնելով, որ ոչ մի պատճառաբանություն չկա, ուղղակի անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել նստել օդանավ և անգամ իրենց ընկերների անձնագրերն են վերցրել:
Նա նաև շեշտեց, որ միակ նպատակը գնալ և մեր հայրենակիցների կողքին լինելն է: Իսկ եթե հիմա քայլեր չանեն, ապա սփյուռքն էլ կհիասթափվի:
Նախորդիվ`
Ազատամարտիկներին թույլ չեն տվել մեկնել Լաթաքիա. «Նախախորհրդարան»
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան