Բուլղարիայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, Բուլղարիայի նախկին վարչապետ Ռենետա Ինջովան, ՀԸԲՄ ատենապետ Սոնյա Ավագյանը, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ ծաղկեպսակներ են զետեղել Սոֆիայի հայկական գերեզմանատան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
ԱԳՆ-ից հաղորդում են, որ Տեր Աբգար Վարդապետ Հովակիմյանի կողմից մատուցվել է հոգեհանգստյան պաշտոն, որից հետո ելույթով հանդես են եկել դեսպան Սհոյանը: Վերջինս, մասնավորապես, դատապարտել է ժխտողականության, իրական փաստերը խեղաթյուրելու և նենգափոխելու քաղաքականությունը և շեշտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը` ապագայում մարդկության դեմ հանցանքները բացառելու նպատակով: ՀՀ դեսպանը ընդգծել է վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունների ընդունման կարևորությունը Բուլղարիայի չորս քաղաքների համայնքային խորհուրդների կողմից:
Աղբյուրը տեղեկացնում է, որ հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել նաև Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներում` Վառնայում, Պլովդիվում, Ռուսեում, Բուրգասում, Դոբրիչում և Սլիվենում: