Հայոց ցեղասպանությունն ու հայ մտավորականները
1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ` գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ: Ապրիլի 29-ին ձերբակալվածների թիվը հասել է 800-ի, որոնք քշվել են Անատոլիայի խորքերը և անլուր տանջանքներից հետո գազանաբար ոչնչացվել Այաշում, Չանղըրիում և մի շարք այլ վայրերում։ Նրանք բոլորը աքսորվեցին և դաժանորեն սպանվեցին: Հայ մտավորականների ոչնչացումը հայ ժողովրդին իր բնօրրանում բնաջնջելու համակարգված, դիվային ծրագրի մի մասն էր:
Զոհվածների մեջ են եղել տաղանդավոր գրող-հրապարակախոս Ռուբեն Զարդարյանը, գիտնական դոկտոր Նազարեթ Տաղավարյանը, կուսակցական գործիչներ Է. Ակնունին, Գ. Խաժակը, Հ. Ճանկուլյանը, մեծ քնարերգու Սիամանթոն, վիպասան և հրապարակախոս Սմբատ Բյուրատը, տաղանդավոր գրող Գրիգոր Զոհրապը, դերասան Ենովք Շահենը, տաղանդավոր բանաստեղծներ Դանիել Վարուժանը և Ռուբեն Սևակը, գրող Երուխանը և շատ ուրիշներ։ Այդ հրեշավոր իրադարձությունների ականատես և հրաշքով փրկված մեծանուն Կոմիտասը խենթացել և իր
1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվել է նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվել է Անատոլիայի խորքերը, ականատես դարձել հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադառնում է Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք են թողնում նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնանում է արտաքին աշխարհից, փակվում միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված և մելամաղձոտ։կոմիտասն իր մահկանացուն կնքում է Փարիզի հոգեբուժարանում։
Ցեղասպանության զոհ գնացած հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչների ամբողջ ցանկը՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին