«Մամաս Այնթափից է, որբ է եղել, ինչ տառապանքներ է տեսել…» (Տեսանյութ)
Ծիծեռնակաբերդի բարձունք ոտքով Երևանի 15-րդ թաղամասից հասած ծերունի Պողոս Սողոմոնյանը Լիբանանում է մեծացել, իսկ Հայաստան է եկել1947 թվականին:
Մայրը Ցեղասպանությունը վերապրած հայերից է, ով որբացել ու իր կյանքի մի մասն անցկացրել է Կիլիկիայի որբերի տանը:
«Մամաս Այնթափից է: Որբ է եղել, մամաս որբ է եղել…»,- հուզմունքից շարունակել չի կարողանում և արտասվում է:
Ցեղասպանություն տեսած կնոջ որդին առանց բարկության չի կարողանում հիշել անցյալը և Թուրքիայի ոճրագործությունը:
«Թուրքը պետք է պատժվի, վերջացավ գնաց: Ցեղասպանությունը պիտի ընդունի, զավակ»,- ասում է նա:
Հարցին` Ձեր մայրն ինչ-որ բաներ պատմո՞ւմ էր, Պողոս Սողոմոնյանը դարձյալ առանց հուզվելու պատասխանել չի կարողանում. «Թուրքը ինչպիսի գործեր է արել… երեխեքին է սյունի վրա անցկացրել: Խնդրում եմ… սյունի վրա երեխա անցկացնե՞ս, սրի տա՞ս… որը՞ ասեմ: Ինչ տառապանքներ է տեսել մայրս»:
Մանարամասն` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին