Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիա է տեղի ունեցել
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիա: Այս մասին հայտնում է «Էխո Մոսկվին»:
Ակցիայի մասնակիցները պաշտոնական Անկարային կոչ են արել վերցնել 1915-1923 թվականների 1.5 մլն հայերի սպանության պատասխանատվությունը: Նրանք իրենց ձեռքերում պահել են «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժ է», «Չապաշխարած հանցագործը վտանգավոր է» գրությամբ պաստառներ:
«Հայ ժողովուրդը ուրախ է, որ Անկարան քաղաքակիրթ երկխոսության քայլեր է ձեռնարկում, սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցությունը վստահություն չի ներշնչում»,-Regnum գործակալությանն ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մանուկյանը: