Հասարակություն 19:03 24/04/2014

Վերապրող.Սկսում էր հոշոտումը՝ մանգաղներով, մսի մեծ տապարներով

Երբ սկսվեցին հայկական կոտորածները, Վերոնիկան հազիվ ինը կամ տասը տարեկան լիներ: Նրա պապիկը՝ Հակոբը, քահանա էր, թուրքերի և հայերի մեջ հարգված մի անձնավորություն: Հայրը՝ Գասպարը, քեման (ջութակ) էր նվագում, իսկ հորեղբայրը՝ Հարությունը, վարսավիր էր (բերբեր): Բալկանյան պատերազմի ժամանակ Վերոնիկայի հայրը զորակոչվեց թուրքական բանակ (1912-1913թթ.), որտեղից նա վերադարձավ 1913թ. ուշ աշնանը՝ Առաջին աշխարհամարտից մի քանի ամիս առաջ և նորից զորակոչվեց 1914թ.-ին ու ծառայեց թուրքական բանակում որպես քյաթիփ (գրագիր) և թարգման մինչև 1920թ.: 1920թ. նա լինում է Կարաբեքիրի բանակում, որի զորամասերի հետ միասին հայտնվում է Նախիջևանում և այնտեղ էլ մնում է ու չի վերադառնում Թուրքիա: Սակայն մինչև իր ընտանիքի հետ հանդիպումը պիտի անցներ ևս 5 տարի, որպեսզի նրա ընտանիքի անդամները հաստատվեին Խորհրդային Հայաստանում և գտնեին իրենց աստանդական հայրիկին:

Ամենասոսկալի կոտորածներից մեկը տեղի ունեցավ Յոզղատի գավառում, որը մեծ մասամբ հայաբնակ էր: Ի տարբերություն մյուս բնակավայրերի հայությանը, որը տեղահանվեց և ոչնչացվեց Դեր Էլ Զոր ընկած ճանապարհին, այստեղ որոշվել էր տեղում կոտորել հայերին: Այն իրականացնում էր հետագայում Քյուչյուք անվանումը ստացած Բողազլըյանի քայմաքամ Քեմալը, ով երիտթուրքական կուսակցության անդամներից էր և եկավ փոխարինելու իր նախորդին 1915թ. գարնանը: Ընդունված կարգի համաձայն նոր քայմաքամի ընդունելությանը գնում էին տեղի թուրք և հայ համայնքի մեծավորները: Այդ ընդունելությանը ներկա էր նաև Վերոնիկայի պապը՝ Տեր Հակոբ քահանա Բերբերյանը, ով վերադառնալով ընդունելությունից հայտարարել էր. «Նման երիտասարդ գայմագամ ես առաջին անգամ եմ տեսնում, սա հայերի գլխին մի փորձանք չբերի, քանի որ շատ է ջահել ու տաքարյուն…»: Մեկ շաբաթ անց Իբրահիմ բեյը և քայմաքամ Քեմալը որպես հարգանքի նշան այցելեցին Տեր Հակոբ քահանային: Սակայն այն ոչ թե հարգանքի, քաղաքավարության այց էր, այլ՝ հետախուզություն: Նրանք թաքուն արդեն արական սեռի չափահասների ցուցակներն էին կազմում, ավելի ճիշտ ճշգրտում: Քայմաքամ Քեմալը սկսեց հետաքրքրվել և հարցեր տալ Հակոբ քահանայի 15 ամյա որդուն՝ Խաչերին: Վերջինիս տված խելացի պատասխանները, բնականաբար, ոչ թե ուրախություն պատճառեցին քայմաքամին, այլ ավելի ամրապնդեցին նրա համոզմունքը թուրք ժողովրդի պոտենցիալ մրցակից հայերին իսպառ ոչնչացնելու հարցում:

Մեկ օր անց տրվեց հրաման հայերին զորահավաքի ենթարկելու մասին: Զարմանալին այն էր, որ բանակ կանչված հայերի մեջ կային հաշմանդամներ, որոնք նախկինում սովորաբար չէին կանչվում զինվորական ծառայության: Զորանոցում տեղավորելիս հայերին զատում էին թուրքերից, որի առնչությամբ Տեր Հակոբ քահանան ներկայանում է հազարապետին և ուշադրություն է հրավիրում այդ փաստի վրա: Քահանայի հարցին, թե ինչու են հայերը զատվում թուրքերից, հազարապետը պատասխանում է, որ հայերն ուղարկվում են ճանապարհների շինարարության վրա աշխատելու, իսկ թուրքերը՝ ռազմաճակատ՝ ռուսական բանակի դեմ կռվելու: Այդ օրը շաբաթ էր: Կիրակի առավոտյան սկսեցին լուրեր տարածվել, որ զորանոցներում փակված հայ տղամարդկանց տարել ու մորթոտել էին ջրաղացի ձորում: Տեղի ունեցան նոր կալանավորումներ, որոնց մեջ էր նաև Վերոնիկայի պապը: Վերոնիկա Բերբերյանը իր հուշերում այդ օրերի մասին գրում է. «Մենք արտաքին աշխարհից կտրված էինք արդեն մի քանի ամիս: Կտրված էին հարևան գավառների միջև եղած ճանապարհները, որպեսզի հարևան կամ այլ գավառներում կատարված ջարդերի մասին ոչինչ չիմանար մյուս բնակավայրի հայությունը: Մեր քաղաքը շուտով ողողվեց ժանդարմներով ու զարմանալիորեն բաշիբոզուկ ու քրեական տարրերով, հարևան գյուղի թուրք բնակիչներով: Սկսվեց տղամարդկանց որսն ու թալանը: Ե

րեկոյան հայ տղամարդկանց կապկպված ձեռներով, մեծ մասամբ զույգ-զույգ, տարան քաղաքից դուրս Ղարաղոչ կոչված ձորի պռունկը և սկսեցին կացիններով մորթոտել, գլխատել նրանց: Մորթոտելուց առաջ մերկացնում էին նրանց, կողոպտում նրանց մոտ եղած դրամն ու զարդերը և ապա ամեն ոչ, ըստ իր ճաշակի, սկսում էր հոշոտումը՝ մանգաղներով, մսի մեծ տապարներով, դաշույներով, կացիններով, սվիններով և անգամ քարերով՝ ջախջախելով գանգերը: Փամփուշտը խնայվում էր, և միայն արտակարգ դեպքերում էին գործածում այն. չէ՞ որ փամփուշտը փող արժեր: Երկուշաբթի առավոտյան բանտերից հանվեցին նաև հայ մտավորականները, մեծավորները քահանա պապիկիս գլխավորությամբ և իսպառ ոչնչացվեցին նույն եղանակով, նույն վայրում: Հետագայում նույնիսկ թուրք ականատեսները առանց ամոթի և խղճի խայթի պատմում էին իրենց «քաջագործությունների» մանրամասները, թե ինչպես են փափազի գլուխը պատանիները գնդակի փոխարեն տշել, թե ինչպես են փափազի մորուքը հրդեհել և ծաղրել, թե ու՞ր է քո աստվածը, խնդրի՛ր, որ քեզ փրկի այս վիճակից»:

Հետաքրքրական է, որ 1919-1921թթ. Երիտթուրքերի դատավարությունների արդյունքում մահվան դատապարտվածներից Բողազլըյանի քայմաքամ Քեմալը եզակի անձանցից էր, ով ենթարկվեց մահապատժի՝ 1919թ. ապրիլի 10-ին Ստամբուլի Սուլթան Բայազիդի հրապարակում: Սակայն շուտով 1922թ. հոկտեմբերի 14-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից հռչակվեց, այսպես կոչված, ազգի նահատակ:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայք



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին աշխատանքյան այցով Մոսկվա կժամանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ռիա նովոստին գրում է, որ նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}