Հակառակորդը խիստ կերպով պատժվել է, ունեցել է կորուստներ և վիրավորներ. Ս.Օհանյան
«Պաշտպանության բանակում հակառակորդի կրակոցից մեկ զինծառայող է վիրավորվել. գնդակը դիպել է պատին, անդրադարձ կատարելով՝ կպել զինվորի ձեռքին: Թեթև վիրավորվածություն»: Այս մասին լրագրողներին ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով սահմանին տեղի ունեցած այսօրվա միջադեպը:
Նախարարի խոսքով` իհարկե լարվածություն սահմանին կա, բայց չի կարելի ասել, թե իրավիճակն ավելի լարված է. «Պետք է հասկանանք` այս իրավիճակը պարբերաբար կրկնվում է և լարվածություն միշտ էլ կա, քանի մենք խնդիր ունենք հակառակորդի հետ»:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հատվածում փորձ է եղել դիվերսիոն գործողություն իրականացնել, բայց դիրքապահները դա կանխել են:
«Հակառակորդը խիստ կերպով պատժվել է, ունեցել է կորուստներ և վիրավորներ ու հետ շպրտվել»,- հավաստիացրեց նախարար Օհանյանը:
Նախորդող հրապարակումներ`
Խուճապը մեծ չէր, տեխնիկական փոքր խնդիր էր. Ս.Օհանյանը միջադեպի մասին
Արցախի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից փոխգնդապետ է մահացել. Պաշտոնական
Արցախում հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել