«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը զարմացրել է ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին
«ԱՊՀ գործընկերների շրջանում բավականին հաճելի զարմանքով են ընդունել մեր կողմից իրականացվող «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը: ԱՊՀ ոչ մի երկրում բնակարանային ապահովան նման ծրագիր չի իրականացվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի համանախագահ Արսեն Քարամյանը:
Նա հայտնեց, որ հունիսի 12-14-ը Սիսիանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստի ժամանակ իր զեկույցում անդրադառնալու է Հայաստանում իրականացվող պետական երիտասարդական քաղաքականությունը՝ կարևորելով սոցիալական բազմաբնույթ խնդիրների շարքում իշխանությունների ձեռնարկած քայլերը, մասնավորապես բնակարանային ապահովման ծրագիրը:
Ա. Քարամյանն ասաց, որ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը գործում է 2008 թվականից. «Սա մեր իրականության մեջ երիտասարներին ուղղված ամենահաջողված ծրագրերից մեկն է»:
Նա նշեց, որ արդեն 3000 երիտասարդ ընտանիք օգտվել է մատչելի վարկային փաթեթներից կամ տրամադրվել է ինքնարժեքային գներով բնակարաններ: Ա. Քարամյանի տեղեկացմամբ, կառավարությունը տարեկան կտրվածքով մոտ 3 միլիարդ դրամ է տրամադրում վարկավորումը սուբսիդավորելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին