Ճապոնացի հիստերիկ պատգամավորը հրաժարական է տվել
Ռյուտարո Նոնամուրա անունով ճապոնացի պատգամավորը, ով իր հիստերիկ պահվածքի շնորհիվ մի քանի օրում հայտնի դարձավ համացանցում, հրաժարական է տվել: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները: Նա չի բացատրել հրաժարականի պատճառները:
Այս պատգամավորը հայտնի դարձավ հուլիսի 1-ից հետո, երբ հրավիրած մամուլի ասուլիսում սկսեց լացել, խփել սեղանին ու անկապ բառակապակցություններ բարձրաձայնել: Իսկ նրանից ընդամենն ուզում էին պարզել, թե ինչու է բյուջեի միջոցների հաշվին անցած տարի 106 անգամ հանգստի մեկնել առողջարաններ, այնուհետ դրանք ներկայացրել որպես քաղաքական այցեր: Նրան մեղադրում են մոտ 30 հազար դոլար վատնելու մեջ:
Մի քանի օրում այս տեսանյութը դիտել է 2.7 մլն-ից ավել մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին